• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամ-Ֆրանկոֆոնիա տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:

24 մարտի, 2022
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամ-Ֆրանկոֆոնիա տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. մարտի 24-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրվան և Վիետնամում 1997 թ. տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հանոյի Մելիա հյուրանոցում տեղի ունեցավ Վիետնամ-Ֆրանկոֆոնիա տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:

Վիետնամ-Ֆրանկոֆոնիա տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան ՎՍՀ փոխվարչապետ Ֆամ Բին Մինը (Mr. Pham Binh Minh), արտաքին գործերի նախարար Բուի Տան Սոնը (Mr. Bui Thanh Son) և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Ms. Louise Mushikiwabo)

Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով նաև հանդես եկան ՎՍՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Նգույեն Կուանգ Վինը (Mr. Nguyen Quang Vinh), ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Իսաբել Դուրանը (Secretary-General of the United Nations Conference on Trade and Development - UNCTAD), Գաբոնի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Շարլ Մվե Էլլան (Mr. Charles Mve Ella):

Իրենց ելույթներում բանախոսները կարևորեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում՝ կազմակերպության անդամ երկրների միջև տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում՝ մասնավորապես գյուղատնտեսության, կայուն էներգիայի և թվայնացման ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը:

Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին մի շարք փոխըմբռնման հուշագրեր:

Վիետնամ-Ֆրանկոֆոնիա տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, ի թիվս Վիետնամում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և դիվանագետների մասնակցում էին Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan) և ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը:

Հաջորդ օրը՝ մարտի 25-ին Հանոյի Միջազգային համաժողովների կենտրոնում կայացավ 1997 թ. Հանոյում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 7-րդ գագաթաժողովի 25-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը, որին՝ ի թիվս ֆրանկոֆոն այլ երկրների դեսպանների, մասնակցեց ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (@Vahram Kazhoyan).

Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան ՎՍՀ ԱԳ նախարար Բուի Տան Սոնը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և Վիետնամում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Վարներին:

Իր ելույթում ՎՍՀ արտաքին գործերի նախարար Բուի Տան Սոնը նշեց, որ Հանոյում 25 տարի առաջ տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովն առաջինն էր Ասիա-Խաղաղօվկիանոյան տարածաշրջանում, և որի ընթացքում ընդունվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կանոնադրությունն ու ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջին գլխավոր քարտուղարը:

Վիետնամի ԱԳ նախարարը նաև ընդգծեց, որ Վիետնամը հետագայում այդ գագաթաժողովի կազմակերպման փորձառությունն արդյունավետ օգտագործել է բազմակողմ հարթակներում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության, Ասիա-Եվրոպա հանդիպման և Հարավ-արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի կազմակերպության շրջանակներում բազմաթիվ մեծածավալ միջոցառումներ կազմակերպելիս:

1997 թվականին տեղի ունեցած գագաթաժողովը նպաստել է ֆրանսիական մշակութային արժեքների տարածմանը և Վիետնամում ֆրանսերեն լեզվի զարգացմանը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ընդգծելով ֆրանկոֆոն երկրների կողմից երիտասարդներին զբաղվածության, ստարտափների և նորարարությունների առումով ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, նշեց, որ Վիետնամն այդ առումով լավագույն օրինակն է՝ երիտասարդներին, հատկապես ստարտափներում աջակցություն ցուցաբերելու գործում և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ցանկանում է իր ներդրումն ունենալ այդ ջանքերի իրականացմանը:

Նա նշեց, որ Վիետնամն իր արագ զարգացումով և հսկայական տեխնոլոգիական ներուժով կարևոր դեր է խաղացել Ֆրանկոֆոնիայի տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գործում։

Միջոցառման ընթացքում Ֆրանկոֆոն դեսպանությունների, պատվիրակությունների և հաստատությունների խմբի (Groupe des ambassades, délégations et institutions francophones à Hanoi - GADIF) անունից, որի անդամ է նաև Վիետնամում Հայաստանի դեսպանությունը, Վիետնամում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Վարներին Վիետնամի Դիվանագիտական ակադեմիային հանձնեց GADIF 2021 տարեկան մրցանակը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: